Սեքսի մասին հետաքրքիր է շատ բան իմանալ, որովհետև կնոջ և տղամարդու սեռական հարաբերությունը այն ոլորտն է, որտեղ չկան տաբուներ և արգելքներ:
1. Լավագույն դեղորայքը
Առաջին վիբրատորը ստեղծվել է 19-րդ դարի երկրորդ կեսերին «արգանդի կատաղության» (կանանց հիստերիայի) բուժման նպատակով: Եվ միայն պրակտիկ ուսումնասիրությունները պարզեցին, որ այն հաճույք ստանալու գործիք է միայն:
2. Ատամների լավագույն պաշտպանություն
Սերմնահեղուկը պարունակում է ցինկ և կալցիում, ինչը կանխարգելում է ատամների փտախտը:
3. Հրաշալի կողմնակի ազդեցություն
Հակադեպրեսանտը հաճելի կողմնակի ազդեցություն է ունենում: Այն ընդունող մարդկանց 5%-ը հորանջելիս օրգազմի է հասնում:
4. Հետաքրքիր փաստ
Հոմոսեքսուալիզմը մինչև 1973թ. ընդգրկված էր Հոգեբուժական ամերիկյան ասոցիացիայի հոգեկան հիվանդությունների ցուցակում:
5. Ճիշտ նիհարում եք
Սեքսով կես ժամ զբաղվելու դեպքում կարելի է կորցնել 200 կալորիայից ավելի:
6. Գրգռող պատահականություն
1992թ. Պֆայզեր դեղագործական ընկերությունը փորձարկել է իր նոր դեղորայքը, որը նախատեսված է սրտային հիվանդությունների բուժման համար: Սակայն սրտամկանի և զարկերակային ճնշման վրա այն չի ազդել: Դեղորայքն ընդունող շատ տղամարդիկ չեն ցանկացել այն վերադարձնել, քանի որ իրենց մոտ էրեկցիայի լավացում է նկատվել: Այսպես է հայտնաբերվել «Վիագրան»:
7. Էրոտիկ լուսանկարներ դրամների և ներբանների վրա
Հին Հռոմում մարմնավաճառներին վճարելու համար հատուկ բրոնզե մետաղադրամներ են եղել՝ սպինտրի: Դրանց վրա եղել են էրոտիկ պատկերներ: Իսկ մարմնավաճառների ներբաններին դաջված են եղել «Արի այստեղ», որոնց հետքերով կարող էին գնալ հեշտ սեր փնտրող տղամարդիկ:
8. Սեռական համաձայնության տարիքը
Եվրոպական երկրներում ամենավաղ սեռական համաձայնության տարիքը հաստատվել է Վատիկանում՝ 12 տարեկան: Վատիկանը սա ժառանգել է Իտալիայի քրեական օրենսդրությունից: 1929թ. սկսած Իտալիայում այդ տարիքը բարձրացվել է մինչև 14 տարեկանը, իսկ Վատիկանում այն անփոփոխ է մնացել:
9. Սեքսի յուրահատկությունները
Երկրագնդի վրա «միսիոներական» դիրքում սեքսով կարող են զբաղվել միայն մարդիկ, գաճաճ շիմպանզեներն ու զրահամորթները:
10. 20-րդ դարի սեքս-խորհրդանիշը
20-րդ դարի կեսերի սեքս խորհրդանիշ Մերիլին Մոնրոն իր կյանքում հիմնականում օրգազմ չի զգացել իր ոչ մի սիրեկանի հետ: Միայն իր հոգեբույժի հետ զրույցի ժամանակ՝ մահից երեք օր առաջ, նա բժշկին շնորհակալություն է հայտնել այդ խնդիրը լուծելու համար: