Այրվում է Նաիրիտ գործարանը (տեսանյութ)

Այս պահին Երեւանում այրվում է Նաիրիտ գործարանի մի մասը։

«ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռն իրականացրեց առաջին թռիչքը

Օգոստոսի 15-ին, վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրեց հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվեցին ջրալցման վայրերը: Ռուսական «ԻԼ-76»-ն այս պահին (08:50-ին) իրականացնում է առաջին թռիչքը: Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում: Աղբյուրը` ԱԻՆ կայք http://mes.am/hy/news/item/2017/08/15/545646354156/

Աշխարհի 15 ամենատարօրինակ քանդակները, որոնք խորապես կտպավորեն Ձեզ

Հազարավոր ստանդարտ քանդակների մեջ կարելի է գտնել նաև այնպիսիները, որոնք հիմնովին տարբերվում են մնացածից։ Դրանք քանդակելու ժամանակ քանդակագործները շեղվել են բոլոր գոյություն ունեցող նորմերից։

«National Geographic» -ը հրապարակել է 2017թվականի լավագույն լուսանկարները․ դրանք պարզապես ապշեցուցիչ են

Ավարտվել է «National Geographic» -ի կազմակերպած լավագույն լուսանկարների մրցույթի քվեարկությունը։ Քվեարկության ընթացքում մրցավարները դիտարկել են ավելի քան 15000 լուսանկար՝ արված աշխարհի տարբեր ծայրերում և դրանց միջին ընտրել են 20 լավագույնները։

Հենրիխ Մխիթարյանի բացառիկ հարցազրույցն «Ամերիկայի Ձայն»-ի» ռուսական ծառայությանը

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրուց է տվել «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությանը: Ֆուտբոլիստը խոսել է Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարի վերջին` «Բարսելոնայի» հետ խաղի, ինչպես նաև օգոստոսի 8-ին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի` «Ռեալի» հետ Մակեդոնիայում կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին. «Չհաջողվեց հաղթել «Բարսելոնային», բայց կարևորը` վնասվածքներ չկան: Նախքան Մադրիդի «Ռեալի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերագավաթի …

Դիզայներ Ջորջիո Արմանին ծնվել է Ցեղասպանությունից մազապուրծների ընտանիքում. Forbes Woman-ի անդրադարձը (լուսանկարներ)

Forbes Woman ամսագիրը, ներկայացնելով աշխարհահռչակ Gorgio Armani իտալական նորաձևության տան հիմնադիր-ղեկավար Ջորջիո Արմանիի մասին ուշագրավ անդրադարձ, պատմել է նրա արմատների ու ընտանիքի մասին: Forbes-ի վարկածով` 6.6 մլրդ դոլար կարողության տեր Արմանին, որը 2002թ. ճանաչվել է աշխարհի ամենահաջողակ դիզայներ, շատ փակ կյանք է վարում: Ութսուներեքամյա դիզայների անձնական կյանքի մասին տեղեկություն գրեթե չկա, բացի այդ, նա շատ հազվադեպ …

Որքա՞ն կտուգանվեն ծխախոտի մնացորդը թափթփողները

Կառավարության նիստում հաստատվել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը: Նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասնել է, թե ինչ է նշանակում ծրագիրն իրականացնելիս կիրառել կոշտ վարչական ռեսուրսներ: «Օրենքը, որը մենք փոխանցել ենք Արդարադատության նախարարություն, շատ կոշտ մեխանիզմներ է պարունակում: Նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր …

ՖՈՏՈՆԵՐ` ձմերուկի 2017թվականի փառատոնից

«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում, Կարապի լճին հարակից տարածքում, հուլիսի 15-ին տեղի է ունեցել ձմերուկի արդեն ամենամյա դարձած փառատոնը: Այն այս տարի անց էր կացվում 5-րդ անգամ: Երևանի 12 վարչական շրջանների տաղավարներում մասնակիցները ներկայացնում էին ձմերուկի ձևավորման, զարդարման և մատուցման սեփական մոտեցումները: Տաքսին   Փառատոնին մասնակցել է նաև Տիկնիկային թատրոնը Չխախտելով` ձմերուկն ուտելուց առաջ ջիի …

Սահարայից տաք օդային հոսանքներ են գալիս: Շոգ է լինելու

Հուլիսի 14-15-ին հայաստանը կշարունակի գտնվել սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը ակտիվ կլինի հիմնականում երեկոյան ժամերին, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամին կուժեղանա 20-25մ/վրկ: Հուլիսի 16-ին ցիկլոնի ուժը հիմնականում կպահպանվի Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում ինչպես նաև Գեղարքունիքում, որի արդյունքում …

ATV–ին դադարեցնում է հնդկական հեռուստասերիալի ցուցադրությունը

Tert.am Life–ի հետ զրույցում, ATV–ի գլխավոր տնօրեն Ռուբեն Արամյանն ասել է, որ հուլիսի 24-ից ATV–ին կդադարեցնի հեռարձակել հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալը՝ չսպասելով դրա ավարտին: 9 ամիս առաջ հեռուստաընկերությունը առաջիններից էր, որ ցուցադրեց հնդկական հեռուստասերիալ, բայց այսօր այն փոխում է իր ռազմավարությունը` կարևորելով տեղական արտադրանքը։ «Մենք որոշեցինք դադարեցնել հնդկական հեռուստասերիալի ցուցադրությունը, քանի որ այն սկսեց խանգարել …