Նախաճաշ

Բաղադրությունը` 2 հատ պիտա կամ 4 հատ փարաթա 2 կապ սպանախ 2 հատ լոլիկ 50 գրամ ֆետտա 4 հատ ձու զեյթունի ձեթ աղ, սև պղպեղ Պատրաստման եղանակը` 1․Պիտան հորիզոնական ուղղությամբ բաժանել 2 մասի, վերևի շերտի վրա քսել զեյթունի ձեթ և 5 րոպե դնել վառանարում, որպեսզի հացը թարմանա և կարմրի։ Իսկ եթե թարմ թխված փարաթա եք …

Լահմաջո

Խմորի համար` 1 բաժակ մածուն 1 թ/գ սոդա աղ ալյուր Միջուկի համար` 500 գրամ հորթի միս 2 հատ մեծ լոլիկ 1 հատ կծու կարմիր պղպեղ 5-6 պճեղ միջին չափի սխտոր 2 հատ գլուխ սոխ չորացրած կամ թարմ անանուխ 0.5 կապ մաղադանոս աղ սև և կարմիր պղպեղ 1. Մածունը խառնել սոդայի հետ, ավելացնել աղը: Ալյուրը ավելացնել …

Ջեռոցում տապակած տավարի լեզու

Բաղադրությունը` 1 հատ տավարի լեզու 1 հատ գլուխ սոխ 3-4 պճեղ սխտոր 2 ճ/գ թթվասեր 1 ճ/գ մայոնեզ 0,5 թ/գ չաման 0,5 թ/գ սև պղպեղ 0,5 թ/գ կարմիր պղպեղ Պատրաստման եղանակը` 1․Տավարի լեզուն խաշել։։ Թողնել, որ հովանա և ջրքամվի։ 2․Թթվասերը և մայոնեզը խառնել իրար, ավելացնել չամանը, սև և կարմիր պղպեղներ, կտրատած սխտորը։ Ստացված զանգվածը քսել …

Դդմիկով կոտլետ

Բաղադրությունը` 1 կգ դդմիկ 1 հատ գազար 1 հատ կարտոֆիլ 2-3 պճեղ սխտոր 1 կապ սամիթ 2 հատ ձու 2 ճ/գ ալյուր աղ, սև պղպեղ Պատրաստման եղանակը` 1․Դդմիկները լվանալ, կլպել և անցկացնել քերիչով եթե դդմիկները մատղաշ են, կարող եք չկլպել։ Վրան աղ լցնել և թողնել 10-15 րոպե, որպեսզի ջուրը առանձնանա։ Դդմիկից առաջացած ջուրը քամիչով քամել։ …

Ոսպով և լավաշով ռոլլ

Բաղադրությունը` 2 հատ լավաշ (առանց խմորիչի) 0.5 բաժակ ոսպ 1 հատ գազար 1 հատ գլուխ սոխ սև պղպեղ կարմիր պղպեղ օրեգանո մայորան աղ ձեթ համեմ Պատրաստման եղանակը` 1․Նախօրոք թրջած ոսպը խաշել։ 2․Մանր կտրատած գլուխ սոխը տապակել ձեթի մեջ մինչև թափանցիկ դառնալը, ապա ավելացնել քերիչով անցկացրած գազարը։ Տապաել 7-10 րոպե, ապա ավելացնել համեմուքները և մանր կտրատած …

Տապակած դդմիկ

Բաղադրությունը` 2 հատ միջին չափի դդմիկ 2 ճ/գ եգիպտացորենի ալյուր 1 ճ/գ չորացրած ռեհան ձեթ աղ Պատրաստման եղանակը` 1․Դդմիկները լվանալ, մաքրել կեղևից և կտրատել 1 սմ հաստությամբ շրջանակների, վրան աղ ցանել։ 2․Եգիպտացորենի ալյուրը և չորացրած, մանրացրած ռեհանը խառնել իրար հետ։ Կտրատած դդմիկները թաթախել պատրաստի ալյուրի մեջ և տապակել տաքացրած ձեթի մեջ։ Պատրաստի դդմիկները տեղափոխել խոհանոցային …

Սմբուկը լոլիկի հյութի մեջ

Բաղադրությունը` 1 կգ սմբուկ 3 հատ լոլիկ 2 հատ կարմիր բուլղարական պղպեղ 1 հատ չիլի պղպեղ 1 գլուխ սխտոր 2 թ/գ աղ 8 ճ/գ ձեթ 50 մլ քացախ Պատրաստման եղանակը` 1.Սմբուկը կտրատել 1 սմ հաստությամբ կտորների, վրան ավելացնել 1 թ/գ աղ և թողնել 30 րոպե: Այնուհետև պահել սառը ջրի տակ և չորացնել խոհանոցային անձեռոցիկով: Թավայի …

Դանդուռով թթու

Բաղադրությունը` 4 կապ դանդուռ 1 գլուխ սխտոր 1 թ/գ սամիթի սերմ 1 թ/գ համեմի սերմ 1,5 թեյի գդալ սև հատիկավոր պղպեղ 2 ճ/գ խոշոր աղ 1 լ ջուր Պատրաստման եղանակը` 1. 1 լիտրանոց բանկայով սառը ջրի մեջ լցնել 2 ճ/գ աղ, լավ խառնել, մինչև աղը ամբողջովին լուծվի: Մեջը լցնել 2-3 ատամիկ քերիչով անցկացրած սխտոր: 2.Դանդուռը …

Խաշած կարտոֆիլով կոտլետ

Բաղադրությունը` 1 կգ կարտոֆիլ 1 հատ ձու 4 ճ/գ ալյոււր 1 հատ գլուխ սոխ 1 թ/գ մայորան (ըստ ցանկության) պաքսիմատ ձեթ սև պղպեղ աղ Պատրաստման եղանակը` 1.Կարտոֆիլը խաշել և մանրացնել: 2.Սոխը մաքրել, մանր կտրատել և քիչ ձեթով տապակել: Ստացված սոխառածը ավելացնել կարտոֆիլի պյուրեի վրա: Այստեղ ավելացնել նաև հարած ձուն, ալյուրը, աղը և սև պղպեղը: Բոլորը …

Խորոված լոլիկով սոուս

Բաղադրությունը` 6 միջին չափի լոլիկ 1/4 կիտրոն 1/2 սոխ 1/4 թ/գ կոճապղպեղ 1/5 կապ մաղադանոս 1/5 կապ համեմ 1/2 թ/գ աղ սև պղպեղ 1/2 թ/գ կծու կարրմիր պղպեղ 4-5 ատամիկ սխտոր 1 ճ/գ ձեթ Պատրաստման եղանակը` 1.Լվացած լոլիկները 2-3 պճեղ սխտորի հետ միասին փաթաթել փայլաթիթեղով և եփել 180 աստիճան ջեռոցում 20 րոպե: Ջեռոցից հանելուց հետո …