Բաղադրությունը`
- 2 հատ միջին չափի դդմիկ
- 2 ճ/գ եգիպտացորենի ալյուր
- 1 ճ/գ չորացրած ռեհան
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Դդմիկները լվանալ, մաքրել կեղևից և կտրատել 1 սմ հաստությամբ շրջանակների, վրան աղ ցանել։
2․Եգիպտացորենի ալյուրը և չորացրած, մանրացրած ռեհանը խառնել իրար հետ։ Կտրատած դդմիկները թաթախել պատրաստի ալյուրի մեջ և տապակել տաքացրած ձեթի մեջ։ Պատրաստի դդմիկները տեղափոխել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը քամվի։ Մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում։
Բարի ախորժակ
