Կարմիր լոբով աղցան

Բաղադրությունը` 1 բաժակ կարմիր լոբի 2 հատ միջին չափի գազար 1 հատ մեծ գլուծ սոխ 2 պճեղ սխտոր ձեթ սև և կարմիր պղպեղ աղ Պատրաստման եղանակը` 1.Լոբին թրջել սառը ջրով և թողնել ամբողջ գիշեր: Այս ընթացքում լոբին կմեծանա չափերով և ավելի արագ կեփվի: Լոբու ջուրը փոխել և խաշել մինչև պատրաստ լինելը: Աղը ավելացնել վերջում, որպեսզի …

Հազարով և գազարով աղցան

Բաղադրությունը 1 կապ հազար 1 հատ խոշոր գազար 0.5 կապ կանաչ սոխ 0.5 կապ մաղադանոս 0.5 կապ համեմ 0.5 կապ թարխուն 3 ճ/գ ձեթ 1 ճ/գ լիմոնի հյութ 1 ճ/գ քունջութ աղ, սև պղպեղ Պատրաստման եղանակը 1.Հազարը լվանալ սառը ջրով, թողնել, որ ջուրը քամվի, ապա կտրատել: 2.Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել խոշոր քերիչով: Ավելացնել կտրատած …

Հավի մսով և նշով աղցան

Բաղադրությունը 500 գրամ հավի կրծքամիս 0,5 բաժակ նուշ 2-3 ճ/գ լիմոնի հյութ 2-3 պճեղ սխտոր 2-3 ճ/գ մաղադանոս 200 գրամ մայոնեզ աղ, սև պղպեղ Պատրաստման եղանակը 1․Հավի կրծքամիսը խաշել և թել-թել անել։ 2․Նուշի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 10 րոպե, ապա պահել սառը ջրի տակ։ Այս եղանակով շատ հեշտ կլինի մաքրել նուշը։ Մաքրած նուշը մանրացնել։ …

Գունավոր խառնաշփոթ

Բաղադրությունը` 500 գրամ տավարի խաշած միս 400 գրամ մարինացված սունկ 300 գրամ եգիպտացորեն 1 հատ կարմիր պղպեղ 1 հատ նարնջագույն պղպեղ 1 հատ դեղին պղպեղ 1 հատ կծու պղպեղ համեմ բուսական յուղ աղ, սև պղպեղ Պատրաստման եղանակը` 1․Տավարի միսը խաշել և կտրատել բարակ կտորների, մոտավորապես 4*4 սմ։ 2․Սունկը կտրատել բարակ շերտերով այնպես, որ սնկի ձևը …

Սիսեռով և դանդուռով աղցան

Բաղադրությունը 1 բաժակ սիսեռ 1 կապ դանդուռ 2 ճ/գ ձեթ 1 ճ/գ լիմոնի հյութ կանաչ սոխ համեմ մաղադանոս ռեհան 1 թ/գ սումախ սև և կարմիր պղպեղ աղ Պատրաստման եղանակը 1․1 բաժակ սիսեռը լվանալ և թրջել ամբողջ գիշեր։ Առավոտյան ջուրը փոխել և խաշել։ Երբ պատրաստ լինի, ավելացնել աղը, եփել ևս 1-2 րոպե, ապա անջատել կրակը։ Պատրաստի …

Աղցան Ամառային

Բաղադրությունը 300գ սեխ 300գ ձմերուկ 1 ողկույզ խաղող 1կիտրոն 100գ շաքարի փոշի Պատրաստման եղանակները Ձմերուկը և սեխը խորանարդաձև կտրատել: Կիտրոնը կեղևի հետ միասին կտրատել, հեռացնել կորիզները: Ամբողջը խառնել, ավելացնել խաղողը, շաքարավազի փոշին, կտրատած ընկույզը և 1 ժամ դնել սառնարանը: Մատուցել ընկույզով և կիտրոնի շերտերով զարդարված :

Անանասով աղցան

Բաղադրությունը 400 գր. հավի կրծքամիս, 2 հատ լոլիկ, 200 գր. պահածոյացված անանաս, 200 գր. եգիպտացորեն, 150 պանիր, մայոնեզ, կանաչի: Պատրաստման եղանակները Լոլիկը, հավի կրծքամիսը խորանարդիկներով կտրատել; Ավելացնել եգիպտացորենը, և մանրացրած անանասը: Այս ամենը իրար խառնել մայոնեզով: Աղցանը լցնել տարայի մեջ, վրան ավելացնել, քերիչով անցկացված պանիրը: Զարդարել կանաչիով:

Աղցան վարունգից նավակներ

Բաղադրությունը 2 հատ վարունգ, 7 հատ կռաբի ձողիկներ, 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն 5-6 հատ անկորիզ զեյթուն, աղ Զարդարելու համար 5-6 հատ միջին չափսի վարունգ Պատրաստման եղանակները Վարունգը, կռաբը կտրատել, ավելացնել եգիպտացորենը, մանրացված զեյթունը, աղ անել և մայոնեզով խառնել իրար: Զարդարելու համար վարունգները բաժանել երկու մասի, միջուկը փորել դուրս հանել և այդ միջուկում լցնել աղցանը: Մյուս …

Աղցան Հրաշալի

Բաղադրությունը 1 տուփ պահածոյացված ոլոռ, 1 տուփ առանց կորիզի զեյթուն, 1 տուփ մարինացված վարունգ, 1 տուփ շամպինիոն, մաղադանոս, սամիթ, մայոնեզ: Պատրաստման եղանակները Զեյթունը, վարունգը կտրատել, ավելացնել ոլոռը, շամպինիոնը և մանրացված կանաչեղենը: Այս ամենին ավելացնել մայոնեզը և խառնել: Բարի ախորժակ:

Աղցան Բոլորը Միասին

Բաղադրություն 2 խաշած կարտոֆիլ, 2 խաշած գազար, 4 խաշած ձու, 2 թարմ վարունգ, 3 պահածոյացված վարունգ, 1 խնձոր, 2 խաշած բազուկ, 150 գր. պանիր, 400 գր, խաշած խոզի միս, 300 գր. խաշած հավի միս, 1 տուփ պահածոյացված ոլոռ, մայոնեզ, աղ: Պատրաստման եղանակները Կարտոֆիլը, գազարը, բազուկը, ձուն, պանիրը և խնձորը քերիչով անցկացնել: Պահածոյացված վարունգը նույնպես քերիչով …