Բաղադրությունը
- կարտոֆիլ – 600 գր
- լոբի կանաչ – 100 գր
- բրոկոլի – 100 գր
- կաղամբ բրյուսելյան – 100 գր
- գազար – 100 գր
- կանաչի – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը, գազարն ու բրոկոլին կտրատում ենք։ Բոլոր բաղադրիչները դնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ, ավելացնում աղը, պղպեղը և ըստ ճաշակի համեմունքներ։ Ծայրերը փակում ենք և թափ տալիս։ Այնուհետև վերջինս դնում ենք ձևամանի մեջ և 50 րոպեով տեղափոխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը։ Հանում ենք ջեռոցից և ազատում տոպրակից։Լցնում ենք ձևամանի մեջ և կտրատած կանաչի ավելացնում։Մատուցում ենք։
