Շերտավոր խմորով պատրաստվող պիրոգի բաղադրատոմս, որը շատ համեղ է և ախորժելի տեսք ունի:
Բաղադրիչներ
- Շերտավոր խմոր
- 115 գ կաթնաշոռ
- 50 գ շաքարավազ
- ½ թեյի գդալ վանիլին
- 400 գ թարմ հաղարջ
- 2 թեյի գդալ շաքարավազ
- 1 թեյի գդալ կարտոֆիլի ալյուր
- 1 ձու
- 2 թեյի գդալ շագանակագույն շաքարավազ
- 2 թեյի գդալ նուշ
- Շաքարաջրով ջնարակ
Պատրաստման եղանակը
Սկզբում պետք է պատրաստել միջուկի կրեմը՝ խառնելով կաթնաշոռը, շաքարավազը և վանիլինը: Կրեմը քսել խմորաշերտի վրա կենտրոնով վերից վար:
Հաղարջը խառնել շաքարավազի և օսլայի հետ, լցնել կրեմի վրա:
Խմորը զգուշությամբ կտրատել նեղ շերտերով կենտրոնից դեպի ծայրերը. պետք է ստացվի 12 շերտ: Հյուսում ենք՝ շերտերը՝ խաչաձև միմյանց վրա բերելով միջուկի վրա:
Խմորի վրա ձու ենք քսում, վրան լցնում շաքարավազ և նուշ: Թխում ենք 190 աստիճանի ջեռոցում 35 րոպե: Պատրաստի պիրոգը զարդարում ենք շաքարաջրի ջնարակով. այն հեշտությամբ կարելի է պատրաստել շաքարի փոշով և կաթով: Բարի ախորժակ:
