Արագ պիցցա թավայի մեջ

Բաղադրությունը՝

  • ձու – 2 հատ
  • մայոնեզ – 4 ճ/գ
  • թթվասեր – 4 ճ/գ
  • ալյուր – 9 ճ/գ
  • պանիր՝ պինդ – 100 գր
  • երշիկ եփված – 200 գր
  • լոլիկ – 1 հատ
  • սունկ շամպինիոն – 100 գր
  • աղ – ըստ ճաշակի
  • աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
  • խնկածաղիկ – ըստ ճաշակի
  • խմելի սունելի – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Խառնում ենք ձվերը, թթվասերը, մայոնեզն ու ալյուրը:Ստանում ենք հեղուկ խմոր: Աղ ու պղպեղ ենք անում: Պատրաստում ենք լցնոնը: Երշիկը կտրտում ենք մանր խորանարդիկների ձևով:
Լոլիկը կտրտում ենք ոչ մեծ կտորներով: Շամպինյոնը կտրտում ենք ոչ մեծ կտորներով:Պանիրը քերում ենք մեծ ատամնավոր քերիչով: Խմորը դնում ենք տաքացրած թավայի մեջ, շարում ենք վրան շամպինյոնն ու երշիկը: Հետո շարում ենք լոլիկը, աղ ու պղպեղ ենք անում, վրայից լցնում քերած պանիրը: Փակում ենք կափարիչով ու պատրաստում միջին թեժության կրակի վրա մոտ 10 րոպե:
Պիցցան տարեցտարի էլ ավելի լայն տարածում է գտնում, ինչը զարմանալի չէ: Դրա գաղտնիքը պիցցայի պատրաստման պարզությունն է, սննդարարությունն ու տարբեր մթերքներ օգտագործելու հնարավորությունը: Չափաբաժինը՝ 4 հոգու համար:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք