Բաղադրությունը
- խաշած հավ` 150 գրամ
- քաղցր պղպեղ` 1 հատ
- կաղամբ` 150 գրամ
- պինդ խաշած ձու` 1 հատ
- պահածոյացված կանաչ ոլոռ` 2 ճաշի գդալ
- լոլիկ` 150 գրամ
- սամիթ` մի քանի ճյուղ
- սոխ` ըստ ճաշակի
- մայոնեզ` 5 ճաշի գդալ
- աղ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խաշած հավը, կաղամբն ու պղպեղը կտրատեք, հետո վրան լցրեք կանաչ ոլոռը` հեռացնելով ավելորդ հեղուկը: Ավելացրեք նաև կտրատած ձուն:Սոխը մանր կտրատեք, ցանկալի է` լինի քաղցր տեսակի: Այդ ամենը խառնեք` վրան մայոնեզ ու աղ ավելացնելով: Կտրատեք լոլիկը, վրան լցրեք սամիթ ու աղ, աղցանը զարդարեք այդ զանգվածով: Բարի ախորժակ:
