Հավը՝ հնդկա-մեքսիկական ձեւով՝ բանջարեղենով բրնձի հետ

Բաղադրությունը

  • Հավի կրծքամիս- 4 հատ
  • Համեմունքներ Բուսայուղ- 3-4 գդալ
  • Սունկ- 0,5 կգ
  • Սոխ-1 գլուխ
  • Սխտոր- 2 պճեղ
  • Գունավոր (կանաչ, կարմիր, դեղին) պղպեղ- 2 հատ
  • Կաթնասեր (կամ ավելի արեւելյան ոճ ստանալու համար՝ կոկոսի կաթ)- 200 գրամ
  • Թարմ կանաչի (համեմ կամ սամիթ)
  • մի քանի ճյուղ

Պատրաստման եղանակը

Նախապես հավի կրծքամիսը կտրատում ենք երկար կտորներով, համեմում ենք աղով, կարմիր պղպեղով, չորացրած հազրեվարդով (ռոզմարին) կամ որեւէ այլ, սուր հոտով կանաչիով, օրինակ՝ ուրց, նանա եւ այլն: Վրան մի քիչ (2 ճաշի գդալ) բուսայուղ ենք անում, ցանկալի է՝ ձիթապտղի յուղ: Թողնում ենք առնվազն մեկ ժամ մնա սենյակային ջերմաստիճանում կամ մի քանի ժամ (մինչեւ մեկ օր)՝ սառնարանում: Թավան լավ տաքացնում ենք: Ցանկալի է թավան լինի խորը եւ շատ ծանր՝ թուջե: Լցնում ենք մնացած բուսայուղը՝ մոտ 2 գդալ, եւ հավի կտորները: Արագ տապակելուց հետո ավելացնում ենք երկայնակի կտրատած սոխը, սխտորը, պղպեղները եւ սունկը, շարունակում ենք տապակել: Վրան լցնում ենք կաթնասերը կամ կոկոսի կաթը, եւ շարունակում եփել արդեն թույլ կրակի վրա՝ մինչեւ սոուսը մի փոքր պնդանա: Վրան թարմ կանաչի ենք կտրատում եւ մատուցում բրնձի հետ: Կամ՝ լոշիկի մեջ (մեքսիկական ոճով): Կամ՝ լցնում ենք տարտալետկաների մեջ, վրան մի քիչ դեղին պանիր քերում եւ դնում ջեռոցը 10-15 րոպեով, ապա մատուցում որպես տաք նախուտեստ:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք