Շոկոլադե օլադի

Բաղադրությունը

Օլադիի համար՝

  • մածուն – 400 մլ
  • շաքարավազ – 60-70 գր
  • ալյուր – 300-350 գր
  • կակաո – 40 գր
  • ձու – 1 հատ
  • հյութ կիտրոնի – 5 մլ
  • սոդա – 0.5 թ/գդ
  • բուսայուղ – 50-60 մլ

Ջնարակի համար՝

  • շոկոլադ սև – 170 գր
  • կարագ – 30 գր
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 6 ճ/գդ
  • շաքարավազ – 100 գր
  • վանիլին – 0.5 թ/գդ

Ինչպես նաև՝

  • ընկույզ – ըստ ճաշակի
  • բանան – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մածունն ու կիտրանահյութը խառնում ենք, այնուհետև ավելացնում ենք ձուն ու շաքարավազը և կրկին հարում ենք: Ավելացնում ենք ալյուրը, կակաոն և սոդան և խառնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:Նախօրոք տաքացրած բուսայուղապատ թավայի մեջ գդալով շրջանաձև լցնում ենք խմորն ու օլադիներ պատրաստում՝ յուրաքանչյուր կողմից 1-2 րոպե տապակելով: Պատրաստում ենք շոկոլադե կրեմը: 100 մլ ջուրը դնում ենք մարմանդ կրակին, ավելացնում շաքարավազն ու անընդհատ խառնելով եռացնում: Այնուհետև ավելացնում ենք կարագն ու շոկոլադը: Երբ զանգվածը թանձրանում է, վերցնում ենք կրակից և լցնում սերուցքն ու վանիլինը: Լավ խառնում ենք:
Օլադիների վրա ջնարակ ենք լցնում և շարում բանանները: Վերջում մանրացրած ընկույզ ենք ցանում ու վայելում:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք