Բաղադրությունը
- բազուկ – 1 հատ
- վարունգ – 1 հատ
- տաքդեղ – 1 հատ
- սխտոր – 4 պճեղ
- համեմի սերմ – 1 թ/գդ
- պղպեղ չիլի – 1 պտղունց
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- բուսայուղ – 50 մլ
- քացախ – 1 ճ/գդ
- քունջութ – 2 թ/գդ
Պատրաստման եղանակը
Բազուկը կեղևազրկում ենք և անցկացնում քերիչով: Վարունգն ու տաքդեղը խորանարդներով մանր կտրատում ենք, ավելացնում ենք ճզմած սխտորը, համեմի սերմերը, չիլի պղպեղը, աղն ու սև պղպեղը, քացախը և լավ խառնում ենք: Բուսայուղը լցում ենք թավայի մեջ և տաքացնում: Այնուհետև վերցնում ենք կրակից և լցնում աղցանի վրա: Կրկին աղցանը լավ խառնում ենք և 30 րոպեով հանգիստ թողնում:
Աղցանի վրա քունջութ ենք լցնում և մատուցում:
