Բաղադրությունը
- ծաղկակաղամբ՝ միջին չափի
- խոզի միս՝ 600գ
- սխտոր’ 2-3գլուխ
- թթվասեր’ 100գ
- աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
- սերուցքային կարագ’ 1ճ. Գդալ
- չոր պանիր՝ 50գ
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղամբը կտրատեք, խաշեք 8-10 րոպե: Այնուհետև դրեք տարրայի մեջ, ավելացրեք թթվասեր, ճզմած սխտոր, աղ և պղպեղ: Խառնեք այս ամենը: Ջեռոցի տարրայի մեջ սերուցքային կարագ քսեք: Խոզի միսը կտրատեք մեծ խորանարդներով և տապակեք չոր թավայի մեջ’ մինչև թեթև կարմրելը: Դրեք ջեռոցի տարայի մեջ, սև պղպեղ ցանեք: Ծածկեք նրբաթիթեղով, դրեք 200 աստիճանի ջերմությամբ ջեռոցում 15 րոպեով: Ջեռոցից դուրս բերեք տարրան, հանեք նրբաթիթեղը, մսի վրա դրեք թթվասերով ծաղկակաղամբը: Վրան քերեք պանիրը: Դրեք ջեռոցում ևս 15 րոպեով: Մատուցեք տաք վիճակում: Բարի ախորժակ:
