Բաղադրությունը
- 200 գր սառեցված կամ թարմ ելակ
- 15 գր ժելատին
- 150 գր շաքարավազի փոշի
- ½ կիտրոն
Պատրաստման եղանակը
Հալեցնում եք ելակը, պահում հյութը: Այնուհետև հատապտուղը մանրացնում եք բլենդերով: Ավելացնում եք ժելատինը, թողնում մի քանի րոպե, որ ուռչի, այնուհետև լցնում եք շաքարավազի փոշին և կիտրոնի հյութը:
Խառնում եք, դնում ցածր կրակի վրա: Անընդմեջ խառնում եք, մինչև ժելատինը հալչի: Ուշադիր եղեք, որ այն չեռա:
Թողնում եք, որպեսզի խառնուրդը դառնա սենյակային ջերմաստիճանի և հարում խառնիչով՝ 5-7 րոպե, ուժեղ արագության վրա, մինչև խառնուրդը բարձրանա, դառնա բաց գույնի և թանձրանա:
Կաղապարի վրա դնում եք թուղթ, լցնում ելակի խառնուրդը և հավասարեցնում: Թողնում եք սառը վայրում մի քանի ժամ, առանց ծածկելու:Այնուհետև շուռ եք տալիս կաղապարը շաքարավազի փոշիով պատված ծածկույթի վրա և հանում թուղթը:
Կտրատում եք քառակուսիներ, թաթախում շաքարավազի փոշու մեջ և մատուցում:
