Բաղադրությունը
- հաց` 2 կտոր
- խոզապուխտ` 1 կտոր
- պինդ պանիր` 10 գրամ
- սոուս` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հացի կտորները թաթախեք սոուսի մեջ, դրանց մեջ դրեք խոզապուխտի շերտը, իսկ վերևից լցրեք սոուսի հաստ շերտ և քերիչով անցկացրած պանիրը: Դրեք ջեռոցի մեջ, որը պետք է տաքացվի մինչև 200 աստիճան: Թողեք մնա 10-12 րոպե, հետո հանեք:
