Ելակով և կիվիով տորթ

Բաղադրությունը

Կրեմի համար՝

  • թթվասեր – 1.2 կգ
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 150 մլ
  • շաքարավազ – 530 գր
  • վանիլին – 1 պտղունց

Ինչպես նաև՝

  • ելակ – 450-500 գր
  • կիվի – 450-500 գր

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք եփովի խմոր ահա այս եղանակով: Խոհարարական պարկի օգնությամբ բուսայուղապատ ձևամանի մեջ 1-1.5 սմ լայնությամբ ձողիկներ ենք ձևավորում:Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:Պատրաստում ենք կրեմը: Թթվասերը, վանիլինն ու 500 գր շաքարավազը լավ հարում ենք:
Յուղաթղթապատ 28 սմ տրամագծով բացվող ձևամանի մեջ 5 ճ/գդ կրեմ ենք լցնում: Այնուհետև խմորները թաթախում ենք կրեմի մեջ և խիտ շարում առաջին շերտը:Լցնում ենք կտրատած ելակներն ու կիվիները:Շարում ենք կրեմի մեջ թաթախված խմորների երկրորդ շերտը, վրան կրկին ելակ ու կիվի ենք շարում, լցնում մնացած կրեմն ու հավասարեցնում: Ձևամանը կափարիչով ծածկում ենք, վրան ծանրություն դնում և 5 ժամով տեղափոխում սառնարան:
Սերուցքը 30 գր շաքարավազի հետ լավ հարում ենք, ձևամանը հանում և տորթը կրեմապատում:300 գր կիվին և 300 գր ելակը գեղեցիկ կտրատում ենք և զարդարում տորթը:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք