Բաղադրությունը
- սունկ շամպինիոն – 400 գր
- կարտոֆիլ – 2 հատ
- սոխ – 2 գլուխ
- սպիտակաձավար – 3 ճ/գդ
- ձու – 1 հատ
- պաքսիմատ – 100 գր
- բուսայուղ – 100 մլ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- պապրիկա – ըստ ճաշակի
- խմելի սունելի – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սունկն ու սոխը մանր կտրատում ենք:Կարտոֆիլն անցկացնում ենք քերիչով:Բուսայուղապատ թավայի մեջ տապակում ենք սոխը և լցնում բլենդերի մեջ: Այնուհետև նույն թավայի մեջ բուսայուղ ենք ավելացնում, տապակում սնկերը և կրկին լցնում բլենդերի մեջ:Բանջարեղենը հարում ենք, ավելացնում կարտոֆիլը, սպիտակաձավարը, ձուն, պապրիկան, աղն ու պղպեղը և համասեռ զանգվածի ենք վերածում: Զանգվածը 15 րոպե մի կողմի վրա ենք դնում:
Այնուհետև ձեռքերը թրջելով կոտլետներ ենք ձևավորում և թաթախում պաքսիմատի մեջ: Բուսայուղապատ թավայի մեջ կոտլետները երկու կողմից տապակում ենք: Այնուհետև թավայի կափարիչը փակում ենք և 3-4 րոպե թողնում, որ կոտլետներն այդպես տապակվեն:Ահա և վերջ: Վայելում ենք:
