Բաղադրությունը
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 500 գր
- շաքարավազ – 70 գր
- ջուր – 130 մլ
- շաքարավազ – 50 գր
- սուրճ սև – 1 ճ/գդ
- կոնյակ – 2 ճ/գդ
- ջեմ ծիրանի – 6 ճ/գդ
- կակաո – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրասոտում ենք շոկոլադե բիսկվիթն ահա այս եղանակով: Հովանալուց հետո բիսկվիթը 3 հավասար մասերի ենք բաժանում:
Պատրաստում ենք կրեմը: Սառը սերուցքը լավ հարում ենք շաքարավազի հետ:Պատրաստում ենք օշարակը: Ջուրը, շաքարավազն ու սուրճը եռացնում, մի փոքր հովացնում ենք և տոգորում շերտերը:
Յուրաքանչյուր շերտի վրա 2 ճ/գդ ջեմ ենք քսում և կրեմապատում: Շերտերը դնում ենք իրար վրա:Կրեմապատում ենք ամբողջ տորթն ու վրան կակաո ցանում:
