Եգիպտացորենի աղցան’ հավի մսով և սնկով

Բաղադրությունը

  • 0,5 բանկա պահածոյացված եգիպտացորեն
  • 100 գր. թարմ շամպինյոն
  • 1 ոչ մեծ սոխ
  • 150 գր. հավի կրծքամիս
  • թարմ կանաչի
  • մի քանի գդալ մայոնեզ
  • տապակելու համար բուսական յուղ
  • աղ և սև պղպեղ’ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ավելի լավ է չօգտագործել հավի սառեցված միս, քանի որ պատրաստելուց հետո այն կլինի պինդ և չոր: Հավի կրծքամիսը կտրատում ենք, փոքր ինչ ծեծում, ավելացնում ենք աղ’ ըստ ճաշակի: Տապակում ենք բուսական յուղով երկու կողմից’ մինչև կեփվի: Թողնում ենք սառչի:Այժմ պատրաստում ենք սունկը: Շամպինյոնները կտրատում ենք և տապակում բուսական յուղով, ավելացնում ենք մանր կտրատած սոխ: Շամպինյոնների վրա, ըստ ճաշակի, աղ և սև պղպեղ ենք ավելացնում: Թողնում ենք սառչի:Պահածոյացված եգիպտացորենն առանձնացնում ենք հեղուկից և ավելացնում տապակելուց հետո սառած սնկի վրա: Հավի միսը ձեռքերով մանրում ենք և ավելացնում սնկի և եգիպտացորենի վրա:
Կանաչին մանր կտրատում ենք: Ավելացնում ենք այնքան մայոնեզ, որ աղցանի մթերքները հեշտությամբ խառնվեն: Աղցանը կարող ենք լցնել ափսեի մեջ և վերևում զարդարել եգիպտացորենով կամ կանաչիով: Ինչպես էլ որ այն զարդարելու լինենք, աղցանի համը դրանից չի փոխվի և կմնա շատ համեղ:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք