Բաղադրությունը
- 4 հատ եփած ձու
- 150-200 գ պինդ պանիր
- 250-300 գ հավի եփած միս
- 200 գ եփած շամպինիոն
- մարինացված սոխ
- 100 գ ընկույզ
- 250-300 գ մայոնեզ
Զարդարելու համար կարող եք օգտագործել՝
- 1 հատ պանրիկ
- 3-4 ձվի սպիտակուց
- 3 հատ սալորաչիր
- 1 հատ փոքր լոլիկ
- մաղադանոս
Պատրաստման եղանակը
Աղցանը ստանում ենք շերտերով’ ձվի կտրատած սպիտակուց, խորանարդաձև կտրատած հավի միս, սոխ, սունկ, պանիր, մանրացրած ընկույզ, կտրատած դեղնուց:
Բացի հավի մսի շերտից, մյուս բոլոր շերտերի վերջում ավելացնում ենք մայոնեզ’ փորձելով ցանց պատկերել: Վերջին’ դեղնուցի շերտի վրա ևս ավելացնում ենք մայոնեզ ու հարթեցնում «դաշնամուրի» մակերեսը:
«Դաշնամուրի» մի մասը զարդարում ենք ձվի սպիտակուցով: Մյուս մասում պանրիկների միջոցով փորձում ենք ստանալ սպիտակ ստեղնաշար: Սև ստեղների համար օգտագործում ենք սալորաչիր: Լոլիկի եւ մաղադանոսի միջոցով կարող ենք ստանալ նաև գեղեցիկ ծաղիկ (առավել ռոմանտիկների համար):
