Բաղադրությունը
- ջուր 2 բաժակ
- կարագ 250գր
- աղ մեկ պտղունց
- ձու 5 հատ
- ալյուր մեկ մեծ բաժակ
Կրեմի համար
- 250 գր փափկեցրած կարագ
- եփած խտացրած կաթ 1տուփ
Պատրաստման եղանակը
Ջուրն ու կարագը լցրեք կաթսայի մեջ: Ավելացրեք աղն ու դրեք կրակի վրա: Թողեք, մինչև եռ գա: Կրակը դարձրեք ինչքան հնարավոր է թույլ, ավելացրեք մեկ բաժակ ալյուր, արագ խառնեք և եփեք 2 րոպե: Թողեք’ մի փոքր սառչի:
Թեթևակի գոլացած զանգվածին հերթով ավելացրեք ձվերը: Յուրաքանչյուր ձուն գցելուց հետո լավ խառնեք զանգվածը: Թավայի մեջ դրեք թխելու համար նախատեսված թուղթը, քսեք վրան բուսական յուղ: Կերակրի համար նախատեսված ներարկիչով փոքրիկ փքված գնդեր ստացեք խմորից:
Թխել էկլերները լավ տաքացած ջեռոցում 40-50 րոպե: Չբացել ջեռոցը, մինչև թխվի: Հարիչի օգնությամբ հարել կարագն ու խտացրած կաթը: Լցնել կրեմը ներարկչի մեջ, թխված էկլերի վրա փոքրիկ անցք արեք և լցրեք անհրաժեշտ քանակությամբ կրեմը:
