Բաղադրությունը
- բուսայուղ – 2 ճ/գդ
- աղ – 0.5 թ/գդ
- հաց սպիտակ – 8 կտոր
- վարսակի փաթիլներ (հերկուլես) – 200 գր
- պանիր հալված – 100 գր
- ձու – 2 հատ
Պատրաստման եղանակը
Հացերի չոր ծայրերը կտրում ենք և գրտնակում: Վրան հալած պանիր ենք քսում և ռուլետանման փաթաթում:Վարսակի փաթիլները բլենդերում մանրացնում ենք, իսկ ձվերն ու աղը՝ միասին պատառաքաղով հարում: Ձողիկները թաթախում ենք սկզբից ձվի, այնուհետև՝ վարսակի փաթիլների մեջ:Համեղ բուտերբրոդ ստանալու համար մեզ մնում է միայն ձողիկները բուսայուղապատ թավայում տապակել:Ահա և վերջ:
