Բաղադրությունը
- հավի ֆիլե՝ 100 գրամ
- սպիտակ հաց՝ 30 գրամ
- մանկական կաթ՝ 2 ճաշի գդալ
- ձու՝ 1 հատ
- կարագ՝ 1 թեյի գդալ
- մաղադանոս
- սամիթ
Պատրաստման եղանակը
Մսաղացով աղացեք մաղադանոսը, սամիթը, հավի ֆիլեն ու հացը: Վրան ավելացրեք կաթը, ձուն և լավ խառնեք’ մինչև դառնա միասեռ զանգված: Պատրաստեք կոտլետներ, դրանք մեկ շերտով դրեք եռացող ջրով փոքրիկ կաթսայի մեջ՝ թողնելով մինչև եփվի 30-40 րոպե: Բարի ախորժակ:
