Բաղադրությունը.
- 6 ձվի սպիտակուց
- 400 գրամ շաքարավազ
- մեկ պտղունց աղ
Պատրաստման եղանակը.
Ձվի սպիտակուցը հարելուց առաջ պետք է սառեցված լինի: Դրանց ավելացնել մեկ պտղունց աղ: Հարել մինչև փրփուր կդառնալը:Այնուհետև աստիճանաբար ավելացնել շաքարավազը և հարել մինչև պնդանա:Տաքացրեք ջեռոցը մինչև 180 աստիճան: Տարրայի մակերեսին տեղադրեք թխման համար նախատեսված թուղթը:Գդալի կամ քաղցրավենիքի պատրաստման համար նախատեսված սրսկիչի միջոցով ստացված զանգվածը ոչ մեծ մասնաբաժիններով լցրեք միմյանցից որոշակի հեռավորության վրա:Բեզեն թխեք մոտ 40 րոպե: Սառեցրեք և մատուցեք:
