Բաղադրությունը
- հազարի թերթիկներ
- խաշած ձու
- ծովախեցգետնի ձողիկներ
Պատրաստման եղանակը
Այս աղցանը պատրաստվում է բաժիններով:Խորը ամանիկի կամ բաժակի մեջ դնում են խրթխրթան թարմ հազարի թերթիկ’ մանր կտորների կտրատված: Կտրատում ենք եփած ձուն խորանարդիկների և ավելացնում: Շատ մանր կտրատում ենք նաև սոխը և ավելացնում: Վերևում լցնում ենք ծովախեցգետնի ձողիկները’ կտրատած: Այս ամենի վրա կարող եք լցնել ձեր սիրելի սոուսը, օրինակ’ մայոնեզ և կետչուպ: Հիանալի համը երաշխավորված է:
