Բաղադրությունը
- գետնանուշ – 200 գր
- կարագ – 40 գր
- ալյուր – 200 գր
- կակաո – 4 ճ/գդ
- կաթ – 150 մլ
- շաքարավազ – 100 գր
- Կրեմի համար՝
- վանիլին – 1 պտղունց
- կարագ – 40 գր
- ալյուր – 2 ճ/գդ
- կոնյակ – 1 ճ/գդ
- կաթ – 200 մլ
- շաքարավազ – 2 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Գետնանուշը թավայի մեջ տապակում ենք, այնուհետև մանրացնում: Ալյուրը մաղում ենք և նույնպես տապակում մինչև ոսկեգունելը: Կակաոն խառնում ենք շաքարավազի հետ, վրան լցնում կաթը և մարմանդ կրակին տաքացնում 8-10 րոպե: Այնուհետև լցնում ենք կարագը և կրկին խառնում:Այս ամենից հետո լցնում ենք ալյուրն ու գետնանուշը և կրկին խառնում: Ձևամանը պատում ենք պոլիէթիլենային թաղանթով, զանգվածը լցնում մեջը, տարածում և թողնում ենք սենյակային ջերմաստիճանում:Պատրաստում ենք կրեմը: Կաթի մեջ կոնյակ ենք լցնում, իսկ շաքարավազը խառնում ալյուրի ու վանիլինի հետ: Զանգվածները միացնում ենք իրար և մարմանդ կրակին հասցնում եռման: Զանգվածը վերցնում ենք կրակից, մեջը կարագ լցնում և լավ խառնում: Կրեմը 20 րոպեով տեղափոխում ենք սառնարան:
Կրեմը լցնում ենք հիմքի վրա և տարածում:Այնուհետև ռուլետանման փաթաթում ենք և մի քանի ժամով տեղափոխում սառնարան:Ցանկության դեպքում ռուլետը զարդարում ենք շաքարի փոշիով:
