Բաղադրությունը
- Լոլիկ՝ 2 հատ
- Հավկիթ՝ 2 հատ
- Խոզապուխտ՝ 50 գրամ
- Սամիթ՝ 20 գրամ
- Ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի
- Սերուցքային կարագ՝ ըստ ճաշակի
- Սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լավ լվացեք և մաքրեք լոլիկը: Կտրեք վերևի հատվածը: Զգուշորեն հանեք փափուկ մասը: Լոլիկի ներսը աղ արեք, ձիթապտղի ձեթ քսեք:Ջեռոցի ամանի վրա դրեք թուղթը և սերուցքային կարագ քսեք վրան: Տեղադրեք լոլիկները:
Մանր կտրատեք խոզապուխտը և դրեք լոլիկի տակ: Ամեն լոլիկի մեջ հավկիթ կոտրեք, աշխատեք չվնասել դեղնուցը: Աղ և պղպեղ լցրեք:Տաքացրեք ջեռոցը մինչև 180 աստիճան և պատրաստեք նախաճաշը 10-12 րոպեի ընթացքում: Վերջում կանաչի ավելացրեք:
