Բաղադրությունը
- 3 հատ կարտոֆիլ
- 1բաժակ ալյուր
- 1 ձու
- աղը՝ ըստ ճաշակի
- կարագ
- մատուցման համար թթվասեր եւ կանաչի
Պատրաստման եղանակը
Կարտոֆլիը լվանում եք, մաքրում, աղում եւ եփում եք, հետո ավելացնում ձուն, ալյուրը եւ մի կտոր կարագ: Ձեւավորեք՝ տալով ուտեստին նրբերշիկի տեսք, հետո կտրատեք մասերի եւ շաղախեք ալյուրի մեջ: Այդ ամենից հետո մեկ րոպե երկու կողմից տապակեք ՝ նախապես տաքացրած կարագը թավայի մեջ ունենալով: Հետո մատուցեք թվվասերի եւ թարմ կանաչու հետ: Հաճելի համտեսում:
