Բաղադրությունը
- ծովախեցգետնի ձողիկներ – 500 գր
- ձու – 5 հատ
- եգիպտացորեն պահածոյացված – 1 տուփ
- վարունգ – 200 գր
- մայոնեզ – 180 գր
- սոյայի սոուս – 10 գր
- սխտոր – 3 պճեղ
- մաղադանոս – մի քանի ճյուղ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձվերը խաշում ենք և խոշոր խորանարդիկներով կտրատում:
Սխտորը ճզմում ենք, ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատում, ինչից հետո էլ մանրացնում ենք մաղադանոսը:
Այս ամենից հետո մանր խորանարդիկներով կտրատում ենք վարունգը, խառնուրդը լցնում ենք աղցանամանի մեջ և ավելացնում եգիպտացորենը:Վերջում ավելացնում ենք սոյայի սոուսը, մայոնեզը, աղն ու պղպեղը:
Աղցանը պատրաստ է:
