Բաղադրությունը
- 2-3 հատ կարտոֆիլ
- 100-120 գրամ խոզապուխտ
- 2 հատ եփված ձու
- 1 հատ սոխ
- 40 գրամ պինդ պանիր
- կանաչի (սամիթ, մաղադանոս)
- մարինացված սունկ՝ ձեւավորման համար
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը եփեք, մաքրեք եւ անցկացրեք քերիչով: Այնուհետև բաժանեք սոխը չորս մասի, դրեք քացախի մեջ, հետո հանեք եւ լվացեք սառը ջրով: Ափսեի մեջ լցրեք կարտոֆիլը, խառնեք մայոնեզով, վրան լցրեք կտրտած խոզապուխտը: Այդ ամենի վրա տարածեք մարինացված սոխը, հետո աղը, ինչպես նաեւ ձուն՝ նախապես քերիչով անցկացնելուց հետո: Ստացվածը պատեք պանրով, որը եւս քերիչով պետք է անցկացնել: Ձեւավորեք կանաչիով եւ սնկով: Այն պատրաստ է մատուցման:
