Բաղադրությունը
- Պահածոյացված կարմիր լոբի, 1 տուփ
- լոլիկ’ 3 հատ
- մաղադանոս’ 1 կապ
- հազարի թերթիկներ’ 1 կապ
- կիտրոնի հյութ
- կարմիր պղպեղ
- աղ
- ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը
Լոբու տարայից թափեք հեղուկը: Լոբին լցրեք աղցանի համար նախատեսված ափսեի մեջ: Լոլիկը և պղպեղը կտրատեք: Մանր կտրատեք մաղադանոսը, հազարի թերթերը. կարող եք նաև ձեռքերով մանր մասերի բաժանել: Խառնեք բոլոր բաղադրիչները: Աղ և պղպեղ ցանեք, ավելացրեք կիտրոնի հյութը և ձեթը: Խառնեք և միանգամից մատուցեք: Բարի ախորժակ:
