Բաղադրությունը
- պանիր
- խոզապուխտ
- գազար
- խնձոր
- մայոնեզ
- սխտոր
- պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Նշված առաջին չորս մթերքներից վերցրեք հավասար չափաբաժիններով: Խոզապուխտը կտրատեք մանր կտորներով: Մնացածն անցկացրեք քերիչով: Այնուհետև ավելացրեք պաքսիմատը, մայոնեզ, ճզմած սխտորը և լավ խառնեք: Բարի ախորժակ:
