Բաղադրությունը
- խմորիչ – 15 գր
- քունջութ սև – 1 ճ/գդ
- բուսայուղ – 50 մլ
- կաթ – 180 մլ
- շաքարավազ – 1 թ/գդ
- նրբերշիկ – 2 հատ
- կարտոֆիլ – 250 գր
- սոխ – 1 գլուխ
- կարագ – 1 ճ/գդ
- ալյուր – 330 գր
- աղ – 0.5 թ/գդ
- ձու – 2 հատ
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք խմորը: Տաք կաթի մեջ լցնում ենք խմորիչը, շաքարավազը և 1 ճ/գդ ալյուրը, խառնում ենք և տաք տեղում թողնում 15 րոպե: Այնուհետև ավելացնում ենք 1 ձուն, 1 պտղունց աղը, բուսայուղը և մնացած ալյուրը: Խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 45 րոպե հանգիստ թողնում: Պատրաստում ենք միջուկը: Կարտոֆիլը եփում ենք, ջուրը թափում և կարագի ու աղի հետ խյուսի վերածում: Սոխը տապակում ենք մինչ ոսկեգունելը, հովացնում ենք և լցնում միջուկի մեջ:Խմորը մասերի ենք բաժանում, մի փոքր տափակեցնում, մեջը լցնում ենք կարտոֆիլային միջուկն ու մեկ կտոր նրբերշիկ և կարկանդակներ ենք ձևավորում:Կարկանդակները շարում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ և 20 րոպե հանգիստ թողնում: Այնուհետև վրան ձու ենք քսում և քունջութ ցանում:Տեղափոխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 20 րոպե:
