Բաղադրությունը
- 500 գրամ դեղին պանիր
- 100 գրամ խոզապուխտ
- 3 հատ ձու
- 300 գրամ մարինացված սունկ
- մաղադանոս
- մայոնեզ
- կարմիր պղպեղ
- բուսական յուղ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Լվացրեք սունկը, մաքրեք, կտրատեք, հետո յուղով տապակեք: Խաշեք ձուն, սառեցրեք ապա’ քառակուսիներով կտրատեք: Խոզապուխտը կտրատեք շերտերով: Այդ ամենը լավ խառնեք՝ ավելացնելով մաղադանոս, մայոնեզ, աղ, պղպեղ: Այնուհետև վերցրեք պանիրը, տեղադրեք տոպրակի մեջ և իջեցրեք տաք ջրի մեջ՝ թողնելով՝ մնա 20 րոպե: Հետո հանեք և բարակ շերտով այն բացեք (5 սմ հաստությամբ), վրան քսեք նախապես պատրաստած լցոնը’ պտտելով այնպես, որ ստացվի ռուլետ: Այդ ամենից հետո ռուլետը փաթաթեք փայլաթիթեղի մեջ և դրեք սառնարանը՝ թողնելով 2 ժամ: Վերջում հանեք, շերտ-շերտ կտրեք և մատուցեք որպես աղանդեր: Բարի ախորժակ:
