Բաղադրությունը
- կարտոֆիլ – 500 գր
- պանիր – 50-70 գր
- կարագ – 30 մլ
- պաքսիմատ – 2 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կեղևազրկում ենք և աղաջրով խաշում: Այնուհետև կարտոֆիլը շրջանների ենք բաժանում և շարում բուսայուղաապատ ձևամանի մեջ: Յուրաքանչյուր շերտի արանքում պանիր ենք քերում: Վերջում վրան կարագ ենք քերում և լցնում պաքսիմատը:Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20-30 րոպե:
