Իսպանական տորտիլյա

Բաղադրությունը

  • կարտոֆիլ – 5 հատ
  • սոխ – 1 գլուխ
  • ձու – 5 հատ
  • հազրեվարդ (розмарин) – 1 ճյուղ
  • ձիթայուղ – 5ճ/գդ
  • պղպեղ սև
  • աղ

Պատրաստման եղանակը

Կիսալուսնաձև կտրատեք սոխը և կարտոֆիլը: Թեթևակի լվացեք կտրատված կարտոֆիլը ջրով,ապա չորացրեք սրբիչով:Ձիթայուղը լցրեք թավայի մեջ, տաքացրեք այն, ապա ավելացրեք կտրատված սոխը, տապակեք այդպես մի քիչ, որից հետո լցրեք կարտոֆիլը: Լավ խառնեք և տապակեք այդպես 10-15րոպե՝ չմոռանալով պարբերաբար խառնել այդ ընթացքում:Երբ կարտոֆիլը արդեն պատրաստ լինի, համեմեք աղ և պղպեղով, մանրացված հազրեվարդով, ցանկության դեպքում նաև մուսկատի ընկույզով:Առանձին տարայի մեջ հարեք ձուն, ավելացրեք պատրաստի կարտոֆիլը և լավ խառնեք:
Ստացված զանգվածը վերադարձրեք թավայի մեջ և տապակեք այդպես միջին կրակի վրա 3-4րոպե փակ կափարիչով:
Այնուհետև բացեք կափարիչը, թավայի վրա դրեք համապատասխան տրամագծով ափսե և դրա օգնությամբ շրջեք ուտեստը, որպեսզի այն մյուս կողմից ևս տապակվի 2-3րոպեի չափով:Պատրաստի տորտիլյայի վրա շաղ տվեք մանրացված հազրեվարդ և մատուցեք թթվասերի հետ:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք