Հավի մսով խորտիկ «Տոտիկներ»

Բաղադրությունը

Խմորի համար՝

  • թթվասեր – 200 գր
  • ալյուր – 350 գր
  • աղ – 1 պտղունց
  • սոդա – 0,5 թ/գդ

Միջուկի համար՝

  • հավի միս – 500 գր (աղացած)
  • սոխ – 2 գլուխ
  • սխտոր – 5 պճեղ (կամ՝ ըստ ճաշակի)
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
  • «Տոտիկները» ձևավորելու համար՝
  • աղի ձողիկ – 300 գր
  • ձու – 1 հատ
  • չորահաց – ըստ ճաշակի (փշրանքներ)

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք խմորը: Աղն ու սոդան լցնում ենք թթվասերի մեջ, խառնում և ավելացնում ենք ալյուրը: Ալյուրը լցնում ենք քիչ-քիչ և խառնում ենք գդալով: Հենց որ խառնելը դժվարանում է, լցնում ենք սեղանին ու ձեռքերով հունցում ոչ շատ խիտ խմոր:Խմորը թողնում ենք, որ հանգստանա:Պատրաստում ենք միջուկը: Հավի միսը, սոխը, սխտորը, աղն ու պղպեղը բլենդերով մանրացնում ենք:Լավ խառնում ենք:Խմորը գրտնակում ենք և բաժակով շրջաններ կտրում:Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում դնում ենք աղի ձողիկը՝ այնպես, որ երկու ծայրերն էլ շրջանից դուրս գան:Յուրաքանչյուր շրջանի մեջ խճողակ ենք դնում:Եզրերը վրա ենք բերում և ամրացնում:Մեջտեղից հավասար կիսում ենք:Ձուն հարում ենք, չորահացի փշրանքները լցնում ափսեի մեջ և «Տոտիկները» թաթախում ձվի մեջ:Հետո թավալում ենք չորահացի փշրանքների մեջ:Երկու կողմից տապակում ենք բուսայուղի մեջ՝ մարմանդ կրակին:Տապակած «տոտիկները» դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա:Մեր «տոտիկները» պատրաստ են: Բարի ախորժակ:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք