Բաղադրությունը
- հավի կրծքամիս – 100գր
- գազար – 100գր
- տաքդեղ – 100գր
- սխտոր – 1 պճեղ
- բուսայուղ – 2ճ/գդ
- թթվասեր – 2ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի մսով աղցանի պատաստման հաար անհրաժեշտ է գազարը և տաքդեղը կտրատում ենք ձողիկներով:Մանրացնում ենք հավի կրծքամիսը և տապակում բուսայուղով պատված թավայում մինչև եփելը և թեթևակի կարմրելը:Խառնում ենք տապակված հավի կրծքամիսը կտրատված բանջարեղենների հետ, վրան ճզմում սխտորը, համեմում աղ և պղպեղով: Ստացված զանգվածը լավ խառնում ենք թթվասերով:Գազարով և հավի մսով աղցան, որի պատաստումը Ձեզանից կխլի ընդամենը 20 րոպե: Կարելի է համեմել ինչպես մայոնեզով, այնպես էլ թթվասերով:
