Բաղադրությունը
Խմորի համար՝
- խմորիչ – 20 գր
- կաթ – 250 մլ
- շաքարավազ – 1 թ/գդ
- ձու – 2 հատ
- բուսայուղ – 3 ճ/գդ
- ալյուր – 500 գր
- աղ – 1 պտղունց
Միջուկի համար՝
- սոխ – 1 գլուխ
- պղպեղ սև – 1 պտղունց
- սունկ շամպինիոն – 300 գր
- բուսայուղ – 2 ճ/գդ
- աղ – 0.5 թ/գդ
Պատրաստման եղանակը
Տաք կաթի մեջ լցնում ենք խմորիչը, 1 թ/գդ շաքարավազը, 1 ճ/գդ ալյուրը, խառնում ենք և 20 րոպե թողնում սենյակային ջերմաստիճանում:
Այնուհետև ավելացնում ենք մեկ ձուն, աղն ու բուսայուղը: Խառնում ենք, ավելացնում ալյուրը և խմոր հունցում: Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 45 րոպե թողնում սենյակալյին ջերմաստիճանում: Ժամանակը լրանալուն պես խմորը գրտնակում ենք, և փոքր շրջաններ ձևավորում: Պատրաստում ենք միջուկը: Սունկն ու սոխը կտրատում ենք, խառնում բոլոր բաղարիչները և տապակում:
Խմորները շարում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և մեջը լցնում միջուկը: 15 րոխպե հանգիստ ենք թողնում, այնուհետև խմորին ձու քսում:Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
