Բաղադրությունը
- արևածաղկի սերմեր – 200 գր
- ալյուր – 150 գր
- շաքարավազ – 50 գր
- բուսայուղ – 70 մլ
- ջուր – 60 մլ
Պատրաստման եղանակը
Տապակի մեջ լցնում ենք բուսայուղի կեսն ու կեղևազրկած արևածաղկի սերմերը և 5 րոպե տապակում ենք: Այնուհետև զանգվածը բլենդերով մանրացնում ենք: Ալյուրն առանց բուսայուղի տապակում ենք մոտ 10 րոպե և զանգվածները միացնում իրար: Ջուրն ու շաքարավազը մարմանդ կրակին տաքացնում ենք և խառնում այնքան, մինչև շաքարավազը լուծվի: Օշարակը լցնում ենք մեր նախորդ զանգվածի մեջ:Այնուհետև հալվայի մեջ լցնում ենք մնացած բուսայուղը:
Հալվան լցնում ենք բացվող ձևամանի մեջ, վրան յուղաթուղթ ենք փռում ու ծանրություն դնում (այդպես թողնում ենք 2-3 ժամ): Այս ամենից հետո ծանրությունը հանում ենք և հալվան 3-4 ժամով տեղափոխխում սառնարան:
