Բաղադրությունը
- հավի միս – 500-600 գր (աղացած)
- կաթ – 100 մլ
- ձու – 1 հատ
- կարագ – 30 գր
- սոխ – 0,5 գլուխ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի միսը, սոխը, կաթը, ձուն ու կարագը բլենդերով տրորում ենք:Ստացվում է այսպիսի զանգված: Բլենդեր չունենալու դեպքում կարելի է այդ ամենը մի քանի անգամ անցկացնել մսաղացի մանր ցանցով: Աղ ու պղպեղ ենք ավելացնումb և խառնում:Վերցնում ենք սննդային թաղանթն ու ծայրին երկու գդալ խճողակ դնում:Մի քիչ ճնշելով՝ պտտում ենք:Թաղանթը կտրում ենք:Ծայրերը կոնֆետի թղթի նման պտտում ենք տարբեր ուղղություններով:Թելով կապում ենք:Իսկ եթե ծայրերին պարզապես հանգույց ենք անում, ավելի հեշտ է ստացվում:Նրբերշիկները լցնում ենք եռացող ջրի մեջ:Եփում ենք 15 րոպե: Պատրաստ է:Նույն կերպ տապակում ենք:Կարելի է պատրաստել նրբերշիկ հավի մսով ու տարբեր համեմունքներով՝ գործի դնելով խոհարարական մտքի թռիչքը:
