Բաղադրությունը
- ալյուր – 600 գր
- կեֆիր – 200 մլ
- ձու – 1 հատ
- սոդա – 1 թ/գդ
- միս տավարի (աղացած) – 500 գր
- սոխ – 1 գլուխ
- սխտոր – 4-5 պճեղ
- սամիթ – մի քանի ճյուղ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- դափնու տերև (лавровый лист) – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Ձուն կոտրում ենք, ավելացնում մի պտղունց աղ, մի քիչ գոլացրած կեֆիր, ինչից հետո սոդան ու արագ խառնում: Հետո 15 րոպե թողնում ենք, որ հանգստանա:
Այդ ընթացքում լվանում, չորացնում ու մանր կտրատում ենք սամիթը, լցնում ենք կաթնաթթվային կպչուն զանգվածի մեջ և խառնում:Աստիճանաբար, մաղելով լցնում ենք ալյուրը: Խմորը հունցում ենք ձեռքով, փաթաթում ենք սրբիչով և թողնում 20 րոպե:Պատրաստում ենք խճողակը: Աղացած մսի վրա աղ ու պղպեղ ենք ցանում, ավելացնում մանրացրած գլուխ սոխն ու սխտորը: Մի քանի դափնու տերևը նախօրոք թրմում ենք մոտ 50 մլ եռման ջրում, թուրմը թեթևակի հովացնում ենք, լցնում խճողակի վրա ու խառնում:Հանգստացած խմորը դնում ենք սեղանին, մի անգամ էլ հունցում և բարակ գրտնակում: Խմորը սկզբում չի ենթարկվում, սակայն հետո առանց դժվարության բացվում է:Համաչափ շրջաններ ենք կտրում:Թաց ձեռքերով խճողակից գնդիկներ ենք պատրաստում և դնում շրջանների կենտրոնում:Խմորի եզրերն ամրացնում ենք, ծայրերը սեղմում իրար: Ստացված կիսաֆաբրիկատների մի մասը սառեցնում ենք:Տնական պելմենին եփում ենք աղ արած ջրում՝ դափնու տերևի հետ: Հենց որ պելմենիները սկսում են լողալ ջրի երեսին, եռացնում ենք ևս 5-7 րոպե և վերջ:
