Բաղադրությունը
- կարտոֆիլ – 500 գր
- ձու – 1 հատ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) – 1 ճ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 30 մլ
- կանաչի – ըստ ճաշակի
Ինչպես նաև՝
- ձու – 1 հատ
- ալյուր – 2 ճ/գդ
- պաքսիմատ – 4 ճ/գդ
- բուսայուղ – տապակելու համար
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշում ենք, վրան լցնում ձուն, սերուցքը, կտրատած կանաչին և տրորում ենք: Այնուհետև լցնում ենք վարսակի փաթիլներն ու շատ լավ խառնում: Խոնավ ձեռքերով գնդիկներ ենք պատրաստում:
Այս ամենից հետո գնդիկները թաթախում ենք ալյուրի, այնուհետև՝ ձվի մեջ:Վերջում թաթախում ենք պաքսիմատի մեջ:Գնդիկները տապակում ենք բուսայուղի մեջ:Ահա և վերջ:
