Բաղադրությունը
- միս տավարի – 1կգ(փափուկ)
- կարագ – 80 գր
- խաղողի տերև – 250 գր
- բլղուր – 200 գր
- ընկույզ – 50 գր
- սխտոր – 2 պճեղ
- սոխ – 2 գլուխ
- բուսայուղ – 3 ճ/գդ
- ծիտրոն – ըստ ճաշակի
- մաղադանոս – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Միսը լվանում ենք և բարակ կտորների բաժանում (լանգետի նման 50-70 գր)։Այնուհետև միսը ծեծում ենք և աղով ու պղպեղով համեմում։Պատրաստում ենք միջուկը. սոխը մանր կտրատում ենք և բուսայուղի մեջ տապակում։Մաքրում, լվանում և չորացնում ենք բլղուրը։Տապակած սոխին ավելացնում ենք բլղուրը, աղը և վրան 250 մլ եռացրած ջուրլցնում։ Թավան կափարիչով ծածկում ենք և անընդհատ խառնելով 15 րոպե թողնում կրակին։ Անհրաժեշտության դեպքում ջուր ենք ավելացնում։Ընկույզն ու սխտորը մանրացնում ենք։ Ապա խառնում ենք տապակած բլղուրային զանգվածը, կտրատած թարմ և չոր կանաչիները, ընկույզն ու սխտորը։ Աղով համեմում ենք և լավ խառնում։Մարինացված խաղողի տերևները զգուշորեն բացում ենք, որ չպատռվեն։Մսի յուրաքանչյուր կտորի վրա լցնում ենք նախապես պատրաստած միջուկը և ձիգ փաթաթում։ Մեծ ռուլետները կարող ենք կիսել։ Այնուհետև այդ միսը փաթաթում ենքՓաթաթած տոլմաները տեղավորում ենք կաթսայի մեջ, ջուր ավելացնում(300 մլ) և վրան դնում սերուցքային կարագի կտորները։խաղողի տերևի մեջ ։ Տոլմայի վրան ափսե ենք դնում, որ եռալու ընթացքում միջուկը դուրս չգա միջից։ Եփում ենք թույլ կրակի վրա (մոտ 1 ժամ 15ր)։Տոլման կարող ենք մածունի ու սխտորի հետ մատուցել։Շատ համեղ տոլմա .կարող ենք բլղուրը փոխարինել բրնձով, իսկ մսի փոխարեն աղացած միս օգտագործել:
