Բաղադրությունը
- հավի ֆիլե – 2 հատ
- լոլիկ – 2 հատ
- պանիր ֆետա – 200 գր
- վարունգ – 1-2 հատ
- ձիթապտուղ սև – ըստ ճաշակի
- ռուկոլա – ըստ ճաշակի
- Ինչպես նաև՝
- բուսայուղ – 1 ճ/գդ
- հյութ կիտրոնի – 2 ճ/գդ
- սխտոր – 2 պճեղ
- կանաչի – 1 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ամանի մեջ խառնում ենք ձիթայուղը, կիտրոնի հյութը, ճզմած սխտորը, մանր կտրատած կանաչին, աղն ու պղպեղը: Այնուհետև հավի ֆիլեն դնում ենք սոուսի մեջ և 2 ժամ թողնում, որպեսզի մարինացվի: Այս ամենից հետո միսը փաթաթում ենք փայլաթիթեղով և նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում եփում 25-30 րոպե:
Մեծ մատուցվող ամանի մեջ կտրատում ենք ռուկոլան, միսը դնում վրան ու կտորների բաժանում: Այնուհետև աղցանի համար նախատեսված մյուս բաղադրիչները կտրատում ենք և շարում մսի կողքերը: Վրան ձիթապտուներ ենք դնում ու մատուցում:
