Բաղադրությունը
- հավի կրծքամիս – 2 հատ
- եգիպտացորեն պահածոյացված – 300գր
- լոբի հատիկավոր – 300գր
- տաքդեղ – 1 հատ
- լոլիկ – 2 հատ
- սոխ – 1 գլուխ
- մաղադանոս
Սոուսի համար՝
- բուսայուղ – 1/3ճ/գդ
- քացախ – 3ճ/գդ
- մանանեխ – 3ճ/գդ
- մեղր – 2ճ/գդ
- սխտոր – 2 պճեղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը լվանալ, խորանադիկներով կտրատել, համեմել աղ և պղպեղով, ապա տեղափոխել սառնարան 60 րոպեով, որից հետո տապակել բուսայուղով պատված թավայի մեջ:Մաքրել և խորանարդիկներով կտրատել տաքդեղը, լոլիկը և սոխը:Հավի մսին ավելացնել մանր կտրատած մաղադանոսը, ճզմած սխտոր և մնացած բաղադրիչները: Լավ խառնել աղցանը:Սոուսի պատրաստման համար խառնել քացախը, բուսայուղը, մանանեխը, մեղրը, ճզմած սխտորը: Թողնել սոուսը հասունանա 30րոպե, որից հետո խառնել աղցանին և մատուցել:
