Բաղադրությունը
- 250 գրամ դեղնավուն լոլիկ
- 1 հատ կարմիր սոխ
- մի քիչ կանաչ սոխ
- կանաչի’ ըստ ճաշակի
- 40-50 գրամ պանիր
- աղն’ ըստ ճաշակի
- 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
- 1 պճեղ սխտոր
- սև պղպեղ’ ըստ ճաշակի
- 1 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ
Պատրաստման եղանակը
Մանրեք լոլիկը, հետո կանաչին և կանաչ սոխը մանր կտրատեք, պանիրը’ ևս: Ճզմեք սխտորը’ քացախի, ձիթապտղի յուղի և սև պղպեղի հետ: Վերջում ամենը խառնեք իրար’ համեմելով աղով:
