Բաղադրությունը
Խմորի համար`
- կաթ – 375 մլ
- խմորիչ – 10 գր (չոր)
- ալյուր – 600-650 գր
- շաքարավազ – 1 ճ/գդ
- աղ – 1 թ/գդ
- կարագ – 60 գր
Լցոնի համար՝
- միս տավարի (աղացած) – 600 գր
- սոխ – 1 գլուխ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Խմորիչն ու շաքարավազը լուծում ենք տաք կաթի մեջ, ավելացնում այնքան ալյուր, որ ստացվի թանձր թթվասերի խտության խմոր: Թթխմորը դնում ենք տաք տեղում, որ հասունանա: Երբ որ խմորն արդեն բարձրացել է, ավելացնում ենք հալեցրած կարագը (այն չպետք է տաք լինի) և աղը: Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրն ու հունցում այնքան, մինչև ստացվի համասեռ փափուկ խմոր:
Խմորը դնում ենք կարագով պատված կաթսայի մեջ, ծածկում ու տաք տեղում թողնում 1-1.5 ժամ: Այդ ընթացքում խմորի ծավալը կրկնապատկվում է:Քանի դեռ խմորը հասունանում է, պատրաստում ենք լցոնը: Սոխը մանր կտրատում ենք, աղի ու պղպեղի հետ լցնում մսի մեջ և լավ խառնում:Հասունացած խմորը ճնշում ենք և սկսում պատրաստել բելյաշներ: Կտրում ենք մանդարինի չափի խմոր և ալյուր ցանած մակերևույթի վրա գրտնակում 0.3-0.5 սմ հաստությամբ: Ստացված բլիթի մեջտեղում խճողակ ենք դնում:Եզրերը վրա ենք բերում, մատներով սեղմելով ամրացնում և մեջտեղում փոքր բացվածք թողնում:Կարագը միջին ուժգնության կրակի վրա տաքացնում ենք (պետք է լինի 160 աստիճան): Բելյաշները (անցքը դեպի ներքև) տապակում ենք, մինչև վարդագույն դառնան:Այնուհետև շրջում ենք, կրակը մի քիչ թուլացնում ու տապակում մյուս կողմը:Համեղ բելյաշները պատրաստ են:
