Բաղադրությունը
Բիսկվիթի համար՝
- ալյուր – 1 բաժակ
- շաքարավազ – 1 բաժակ
- ձու – 2 հատ
- սոդա – 0,5 թ/գդ
- փխրեցուցիչ – 0,5 թ/գդ
- կակաո – 4 ճ/գդ
- կաթ – 0,5 բաժակ
- վանիլին – 1 թ/գդ
- բուսայուղ – 1/4 բաժակ
- ջուր – 0,5 բաժակ
Տրյուֆելային միջուկի համար՝
- շոկոլադ սև – 300 գր
- շոկոլադ կաթնային – 50 գր
- գլյուկոզա – 2 ճ/գդ
- ռոմ – 2 ճ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 500 մլ
- կակաո – վրան ցանելու համար
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք բիսկվիթը: Ձուն, շաքարավազն ու վանիլինը խառնում ենք, հետո ավելացնում բուսայուղն ու կաթը: Լցնում ենք ալյուրը, սոդան, փխրեցուցիչը, կակաոն և ավելացնում եռման ջուրը: Ստացվում է ջրիկ խմոր, բայց այդպես էլ պետք է: Անմիջապես լցնում ենք բազմաեփի կաթսայի մեջ, թխվածքի ռեժիմում թխում 50 րոպե: Հետո փակ վիճակում թողնում ենք հովանա 20 րոպե, որից հետո հանում ենք ու հովացնում ցանցի վրա: Ստացվում է խոնավ բիսկվիթ:Բիսկվիթը մանրացնում ենք, 300 գր կշռում ու լցնում 18-20 սմ ձևամանի մեջ: Ձևամանի մեջ պետք է նախապես յուղաթուղթ փռել, իսկ փշրանքները հավասարաչափ տարածել ու սեղմել ձևամանի հատակին:Պատրաստում ենք տրյուֆելային միջուկը: Շոկոլադներըը կոտրատում ենք և հալեցնում գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Ավելացնում ենք ռոմն ու գլյուկոզան:Սերուցքը հարում ենք, դարձնում խիտ կրեմ ու աստիճանաբար լցնում շոկոլադի մեջ: Խառնում ենք ոչ թե հարիչով, այլ գդալով:Տրյուֆելային կրեմը խնամքով լցնում ենք բիսկվիթի վրա, ձևամանը թեթևակի հարվածում սեղանին, որպեսզի կրեմը հավասարաչափ տարածվի: Ծածկում ենք նրբաթիթեղով կամ պոլիէթիլենային թաղանթով ու մի գիշեր կամ մի ամբողջ օր պահում սառնարանում:Սառելուց հետո վրան կակաո ենք ցանում: Տաքացրած դանակը խնամքով սահեցնում ենք ձևամանի ներսի եզրերով ու բացում օղակը: Տորթը զգուշորեն տեղափոխում ենք այն սկուտեղի վրա, որով մատուցելու ենք:
