Բաղադրությունը
- բանան – 2 հատ
- կարագ – 50 գր
- ընկույզ – 60 գր
- ձու – 3 հատ
- խտացրած կաթ եփված – 1 բանկա
- ալյուր – 150 գր
- շաքարավազ – 3 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Ձվերն ու շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում ենք ալյուրը և նուրբ խմոր պատրաստում:Այնուհետև ձևամանը յուղաթղթապատում ենք, խմորը լցնում ենք, տարածում և թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10-15 րոպե:Խտացրած կաթն ու կարագը հարում ենք և համասեռ զանգված ստանում: Խմորը հանում ենք, վրան կրեմ քսում, շարում բանաններն ու ռուլետանման փաթաթում:Ահա և վերջ: Ընկույզները մանրացնում ենք և զարդարում ռուլետը:
